Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «Երբ ժամանակը գա, մեր երիտասարդների մեջ քնած մոնթեները, հրայրդժոխքները կարթնանան». (Տեսանյութ)

Օգոստոս 04,2014 21:35

Արդեն մի քանի օր է ինչ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլը ողողված է սահմանում լարված իրավիճակի մասին տեղեկություններով:

Aravot.am-ը, շրջելով Երեւանի փողոցներով, փորձեց հասկանալ, թե քաղաքացիները որքանո՞վ են տեղյակ սահմանում տիրող իրավիճակից: Քաղաքացիներից մեկը մեզ տեղեկացրեց, որ հետեւում է ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական մամուլին, եւ իր զարմանքն արտահայտեց, թե ինչպե՞ս կարելի է մի երեւույթի շուրջ բացարձակ տարբեր բաներ գրել.

«Դե ես, իհարկե՛, հավատում եմ մեր՝ հայկական մամուլին, ավելի իրատեսական են ներկայացնում իրավիճակը, իսկ ադրբեջանականը կարդալիս ծիծաղս չեմ կարողանում զսպել: Հավատացե՛ք՝ պատերազմ չի լինի, մեր հայ տղաները արդեն մի անգամ չէ, որ ապացուցել են, որ կկարողանան լավ հակահարված տալ: Իսկ իրենից մեծ կարծիք ունեցող Ադրբեջանը պարզապես ցանկանում է, իր ժողովրդի աչքերում այդպես երեւալ»:

Հարցվածներից մեկ այլ տղամարդ վստահ էր, որ սահմանում իրավիճակը բավականին լուրջ է: Չնայած դրան՝ նա կարծում է, որ հայկական սահմանին միշտ կլինեն տղաները, ովքեր պատրաստ են նույնիսկ իրենց կյանքի գնով էլ պաշտպանել հայ ժողովրդին եւ նրա խաղաղությունը.

«Ասում են՝ մոնթեներ չկան, բայց այդ մարդիկ սխալվում են: Երբ ժամանակը գա, մեր երիտասարդների մեջ քնած մոնթեները, հրայրդժոխքներն կարթնանան: Ցավալի է, իհարկե, որ հաճախակի ենք սահմանից բոթ ստանում: Թո՛ղ ժամանակին հետեւեին, զենք, զինամթերք գնեին, որ մեր զինվորի կյանքը առավելագույնս պաշտպանված լիներ, ոչ թե ամեն օր նոր եկեղեցի կառուցեին»:

Մի տղամարդ էլ հայտարարեց, որ չնայած իր տարիքին եւ առողջական վիճակին, հենց այսօր էլ կարող է գնալ եւ պաշտպանել սահմանները.

«Թո՛ղ այսօր էլ պատերազմը սկսի, մենք վերջապես կազատվենք այս խնդրից, կգրավենք Բաքուն, ու դրա համար շատ բան պետք չէ մեզ: Հենց այսօր էլ կարող եմ սահման գնալ, պետք է վերջ ի վերջո ցույց տալ, որ քոչվոր ցեղը չի կարող սահմանային պահանջներ ունենալ երկար դարերի կյանք ունեցող ժողովրդից»:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Հարգելի Ամի, չգիտեմ ինչի, բայց ինձ թվում ա, թե մի ինչ-որ տեղ ու մի ինչ-որ ժամանակ առաջ ես արդեն էս հոդվածը կարդացել եմ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031