Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում օգոստոսի 1-3-ը կայացավ խաղաղասիրական ճառերի փառատոն: Օգոստոսի 2-ին հարավկովկասյան 3 հանրապետությունների սահմանագծին մոտ գտնվող, Թեքալիի բնակիչ Մուշվիգ Նամազովի նվիրաբերած հողամասում տեղադրված տաղավարում, խաղաղասիրական ճառերի մրցույթում, հանդես եկան Հայաստանից եւ Ադրբեջանից 24 երիտասարդ եւ աղջիկ: Մրցույթի մասնակիցները իրենց ելույթներում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կոչեր էին անում, նաեւ այդ կապակցությամբ դիմում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների:
Որոշ ելույթներում որպես Հարավային Կովկասում խաղաղության սպառնալիք էր հայտարարվում Ռուսաստանը:
Կարդացեք նաև
Ներկաները քվեարկությամբ ընտրեցին մրցույթի 3 հաղթողների՝ 2 հայաստանցու եւ ադրբեջանցու: Նրանց հանձնված մրցանակները գլխակապին ամրացված, վառվող լամպեր էին,որոնք խորհրդանշում էին մթության դեմ լույսի պայքարը: Ադրբեջանական haqqin.az կայքը քննադատել է փառատոնի ադրբեջանական մասնակիցներին, որ սահմանագծում զոհերով բախումների ժամանակ իրենց հայ հասակակիցների հետ երգեր են երգել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ