Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՇ-Պիրամիդա» ընկերության տնօրենը հրաժարվում է դիմել վճռաբեկ դատարան

Օգոստոս 04,2014 20:10

Հրաչյա Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Փաստաբանը խնդրել էր բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել «ՍՏՇ-Պիրամիդա» ընկերության տնօրեն Հրաչյա Սարգսյանը:
Նա մեղադրվել էր կեղծ ստորագրություններ կատարելու, ինչպես նաեւ խարդախության համար:

Հրաչյա Սարգսյանը 2006 թվականից աշխատացրել է «ՍՏՇ Պիրամիդա» ընկերությունը : Որպեսզի ընկերությունն աշխատացնի, Հրաչյա Սարգսյանը 4 դրվագով վարկ է վերցրել 50 հազար, 200 հազար, 360 հազար եւ 900 հազար դոլար գումար: Գործարքները կատարվել են ինչպես միշտ՝ «Արցախբանկում» եւ «ՎՏԲ բանկում»: Բաժնետերեր են եղել արտերկրի քաղաքացի Քրիստիան Զադիկյանը եւ Մուշեղ Օհանյանը` ՊՆ Սեյրան Օհանյանի հայրը:
Բողոքաբեր փաստաբանը նախորդ դատական նիստին հայտնել էր, որ ապացուցված չէ հանցակազմը, որ դատարանում պետք է արդարացվի Հրաչյա Սարգսյանը եւ նա երբեք գումար հափշտակելու նպատակ չի ունեցել:

Ըստ պաշտպանական կողմի, Մուշեղ Օհանյանին, Քրիստիան Զադիկյանին, եւ բանկին նյութական վնաս չի պատճառվել:

Մեղադրանքի կողմը, մասնավորապես, տուժողի ներկայացուցիչը գտնում էր, որ Զադիկյանի պարտքը չպիտի լիներ ընդհանրապես, քանի որ «Պիրամիդան» աշխատել է շահույթով. «Երբ Ք. Զադիկյանը իմացել է 1 մլն դոլարի վարկ է վերցվում իր անունով՝ զարմացել է»:

Հրաչյան Սարգսյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալն այնքան է հուսահատված եւ չի հավատում արդարությանը, այդ իսկ պատճառով չեն բողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031