Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարված իրավիճակը վանաձորցիները սադրանք են համարում:
«Իրավիճակը սրելու համար է, Ադրբեջանն ուզում է Հայաստանի ու աշխարհի ռեակցիան տեսնել, որպեսզի հասկանա` պետք է պատերազմ սկսել, թե ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացու` Աստղիկի կարծիքով տեղի ունեցող դեպքերը ինչ-որ առումով կապված են Ռուսաստանի Դաշնության հետ:
«Ինչ-որ առումով Ռուսաստանի հետ է կապված: Այստեղ Ռուսաստանի շահերն էլ կան, զենք է ծախում Ադրբեջանին, եթե գերտերությունները ուզենան, կարող են զսպել Ադրբեջանին, ուղղակի նրանք շահեր ունեն, հարձակվողին ու պաշտպանվողին նույն դիրքից են դիտում, ինչը անթույլատրելի է»-ասում է նա:
Կարդացեք նաև
«Քանի վերջնական լուծում չստացավ այս հարցը, այսպես էլ շարունակվելու է, լարվածությունը մեկ թուլանալու է, մեկ` սրվելու, արդյունքում մեր ջահել տղաներն են կյանքից գնալու»,-իր կարծիքն է հայտնում մեկ այլ վանաձորցի:
25-ամյա Զորիկ Գեւորգյանը այդ տղաներից էր:
Վանաձորցի ավագ լեյտենանտը կյանքից հեռացավ այս օրերին` պաշտպանելով հայրենիքի սահմանները:
25-ամյա Զորիկի ու նրա վաշտի ցուցաբերած սխրանքի արդյունքում ադրբեջանցիները ջախջախվել են և իրենց դիակները ետ հավաքելով փախել են դեպի ելման դիրքեր:
Ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, որոնք պաշտպանության նախարարն անձամբ է հանձնել Զորիկի ծնողներին` հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ:
Նրա հոգեհանգստի արարողությունը, մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականներ, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Գուգարաց թեմի առաջնորդի գլխավորությամբ՝ հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Փառք հայրենիքի համար ընկած ջահելին!
Ցավակցություն ու ակնածանք նրա ծնողներին!
Սեյրան Օհանյան կ’ըսէ՝
«համարժէք պատասխաններ, եւ համարժէքէն ալ անդին»
Այս օրերս Վլատիմիր-Սերժ-Իլհամ հանդիպում,
Իլհամ ամօթէն ընկճուած՝ պարտուած յանձաւորի պէս՝ հաւանաբար կէս ժպիտով ներկայանա Վլատիմիրին եւ Սերժին.
Սերժը պէտք չէ ձեռնուի Արիւնարբու Թիմուրլէնկի Արիւնարբու Թոռնիկին հետ, որուն ամէն օրուա երազը Հայաստան արշաւել է.
Եւ եթէ Իլհամ իր երազը իրականացնելու յոյսով արշաւէ Հայկին երկիրը՝ ուր Հայկին Թոռները կանգուն կը հսկեն՝
Այն ատեն՝ Համարժէքէն ալ Անդին՝ Հայկին Թոռները իրենց խրամներէն ելլելով պիտի հասնին մինչեւ Իլհամի որջը՝ Պաքու՝ եւ Տողանցելով ցոյց տան հայուն յաղթական Եռագոյն դրօշակը.
Հայկ Նահապետը վկայ՝ Չար Նիւքէրը ճակտէն ժայռին քամելով,
Հայ Թէհլէրեանը վկայ՝ Թուրք Թալաթը ճակտէն գետին փռելով,Հայը այսքան չարիք չի հանդուժեր.
Հայ Քաչերը վկայ, Հիթլերը մինչեւ իր որջը հալածելով,
Հայուն գթասիրտ ձեռքը կրնայ կործանիչ բռունցք դառնալ.
Թող չարերը իմանան.
Վահան Վանական