Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաև մեծածավալ ավերածությունների կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը:
Կիսելով Ձեր և բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
ՀՀ Նախագահի աշխատակազմ