ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:
Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հանձնարարականներ է տվել այն վերանորոգելու վերաբերյալ:
Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նախարարը նաև զրուցել է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր են ուղղել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ