Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգուշացեք սնկային թունավորումներից

Օգոստոս 04,2014 18:06

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր:

Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով, 2013թ. նույն ժամանակահատվածում`16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի`սննդում օգտագործելուպատճառով:

Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում  սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:

 

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031