Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի «մինիմում» ու «մաքսիմիում» ծրագիրը՝ Սոչիի հանդիպման հետ կապված

Օգոստոս 04,2014 17:57

Ռուսական կողմի միջնորդությամբ օգոստոսի 8-9-ը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Aravot.am-ի հարցին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ երկու նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկը չընդունվեց, մինչդեռ ռուսական կողմից միջնորդությամբ հանդիպում կազմակերպելու առաջարկին երկու կողմերն էլ այս անգամ միանգամից արձագանքեցին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Պուտինի համար մինիմում ծրագիրն արդեն իսկ կատարված է, այսինքն մինչ այս հրավերներ էին հնչում Օլանդի, Քերիի կողմից, բայց երկու նախագահները չէին պատասխանում այդ հրավերներին, իսկ հիմա Պուտինի հրավերը անմիջապես աշխատել է, անմիջապես նրանք հանդիպում են Սոչիում: Իսկ Պուտինի մաքսիմում ծրագիրը ռուսական խաղաղապահների տեղակայումն է, որը դժվար է ասել այս փուլում կիրականանա, թե՝ ոչ»:

Agasi Yenokyan
Մեր դիտարկմանը, սա նշանակում է, որ վերջին օրերի սահմանային լարվածությունը և՞ս հրահրված է Ռուսաստանի կողմից կամ գոնե ձեռնտու է նրան, պարոն Ենոքյանն արձագանքեց. «Միարժեքորեն, քանի որ որևէ ներքին էնդոծին պատճառ չկար հիմա լարվածության ավելացման»:

Մեր հարցին՝ արդյոք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իրավիճակը սահմանին կկայունանա՞, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Այնուամենայնիվ, իրավիճակը կհանդարտվի, քանի որ սա կարծես թե գործողությունների առաջին փուլն է Պուտինի կողմից մտածված, որին կհետևի մեկ այլ շիկացում»:

Մեր հարցին՝ իսկ ռուսական խաղաղապահների տեղակայման հետ կապված Ռուսաստանը հաջողության կհասնի՞, վերլուծաբանն ասաց. «Գոնե այս փուլում դա չի ստացվի»:

Հայաստանի և Ադրբեջանի՝ ռուսական կողմից հանդիպման առաջարկին միանգամից արձագանքելու փաստը պարոն Ենոքյանն այսպես է մեկնաբանում. «Երկուսն էլ հասկանում են, որ այսօր իրավիճակի մենեջերը Ռուսաստանն է և այդ առումով Պուտինի հրավերին իրենք անմիջապես արձագանքեցին: Հասկանալի է, որ այս շիկացումը ՌԴ-ի կողմից էր հրահրված և երկու երկրներն էլ իրավիճակի հանդարտեցում էին ուզում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե իրավիճակի մենեջերը Ռուսաստանը լիներ, ռուս «խաղաղապահներ» վաղուց տեղակայված կլիներ:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Վարազ, իմ կարծիքով այս իրավիճակը իրականում ունի 3 մէնէջեր, երկու հարազատ եղբայրները…Ալիեվն ու Սարգսյանը, որոնց շահերից է բխում ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ պահպանումը եվ բնականաբար իրենց ՌԵԺԻՄՆԵՐԻ գոյատեվման ապահովումը, դե իսկ Պուտինյան Ռուսաստանին էլ «գերտերություն» համարվելը…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարգելի Գալուստ – Համաձայն եմ: Քանի դեռ Արցախի խնդիրը լուծված չէ, ՆԵՐՔԻՆ թշնամու (այսինքն՝ քրեա-օլիգարխիկ կլանի) դեմ «չպիտի պայքարեն»,որպեսզի երկիրը «ներսից չթուլանա»: Ուստի՝ՀՀ օլիգարխային կլանին ՄԻՇՏ չլուծված Արցախի խնդիր ու լարված սահմաններ են պետք: Վայվույոցներին չխաբվեք:

    Ըստ de facto նախագահի՝ «Արցախը ՀՀ չէ», բայց ՀՀ քաղաքացի զինվորները զոհվում են Արցախում:Այդ դեպքում՝ ո՞ր իրավակա՛ն հիմքի վրա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031