Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն աջակցություն է հայտնել սահմանամերձ Չինարիի բնակիչներին

Օգոստոս 04,2014 17:48

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել են Բերդի տարածաշրջանի սահմանագոտի: Նրանք եղել են Չինարիի սահմանապահ դիրքերում: Ապա մեկժամյա հանդիպում է կայացել Չինարիի բնակիչների հետ:

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ իր համագյուղացիները վարչապետին առաջադրել են գյուղի դպրոցի վերանորոգման, Չինարիից ուսանողների ուսման վարձի եւ բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի վարձերի զեղչման, ադրբեջանական գնդակոծության պատճառով դեռեւս չհնձված արտերը հնձելու խնդիրները: Վարչապետը խոստացել է ըստ հնարավորի աջակցություն ցուցաբերել այդ հարցերը լուծելու համար:

Հովիկ Աբրահամյանը եղել է Չինարի եւ Այգեձոր գյուղերի միջեւ տարածքում անցյալ տարի գործարկված պահածոների գործարանում, խոստացել ,որ գործարանին հարկային արտոնություններ կտրվեն:

Չինարիից հետո վարչապետն ու Սեյրան Օհանյանն այցելել են սահմանամերձ Այգեձոր համայնք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031