Այս շաբաթվա վերջին Սոչիում սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպումներ կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս շաբաթվա վերջին Սոչիում սպասվում է մեր նախագահի և Հայաստանի նախագահի հետ հանդիպում, որից հետո՝ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, ու երբ իրենք բոլորը նույն պահին հայտնվեն նույն տեղում, հավանաբար հնարավոր չի լինի խուսափել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունից,- ասել է Լավրովը, – բայց թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզնից»:
Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանք չի թափում, որպեսզի հակամարտող կողմերը փաստաթուղթ ընդունեն, որում նշված լինի խնդիրը կարգավորելու համար քաղաքական սկզբունքներով առաջնորդվելու մասին:
«Իհարկե, մենք կխոսենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ, թե ինչպես է հնարավոր մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, առաջին հերթին համանախագահների կողմից աջակցել վստահության ամրապնդման և առճակատման վտանգը նվազեցնելու գործին», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ