Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն ու կհասնեն համաձայնության, այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Վրաստանի իշխանությունները մտահոգված են մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու կոչերին: Դա մեծ նշանակություն ունի, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի համար, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի: Տարածաշրջանի կայունությունը բոլորիս համար է կարևոր: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, ու ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն», – ասել է Մարգվելաշվիլին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ