Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից մեկնարկել է անվճար բուժօգնության ակցիան

Օգոստոս 04,2014 16:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ «Երևանյան ամառ 2014» ծրագրով օգոստոսի 1-ից մեկնարկել և մինչև օգոստոսի 15-ը շարունակվելու է անվճար բուժօգնության ակցիան:Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ակցիայով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 191 քաղաքացի, կատարվել է վահանաձև գեղձի 53, սրտի ուլտրաձայնային՝ 16 հետազոտություն, ևս 11 հոգի ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի: Ուսումնասիրություններից հետո, ըստ անհրաժեշտության, կկատարվեն վիրահատություններ: Հանձնարարվել է մինչ ակցիայի ավարտը ուշադրության կենտրոնում պահել գործընթացն ու պատշաճ սպասարկում ապահովել բոլոր դիմողների համար:

Շախմատի դպրոցների շինարարական աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներում, երաժշտական և արվեստի դպրոցներում ընթացող վերանորոգման հետ կապված՝ հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել ժամկետների, ինչպես նաև որակի ապահովման նկատմամբ:

Քաղաքապետարանի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ներդրումային ծրագրերով իրականացվող այգիների կառուցման աշխատանքների հետ կապված՝ հանձնարարվել է արագացնել շինարարության ընթացքն ու այգի-պուրակները շահագործման հանձնել հնարավորին շուտ:

Անդրադառնալով փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ընթացքին՝ հանձնարարվել է փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում «Երևան ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն աշխուժացնել և սահմանված ժամկետում ավարտել:

Հանձնարարվել է գծանշման աշխատանքներ իրականացնել արդեն իսկ ասֆալտապատված և հիմնանորոգված փողոցներում:

Սիզամարգերի խնամքն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է խստորեն հետևել աշխատանքներին և կարճ ժամկետում շտկել թերությունները:

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առնետները ոչնչացնելու ուղղությամբ տարվող առնետազերծման հետ կապված, հաշվի առնելով բնակիչների դժգոհությունները, վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակտիվացնել աշխատանքներն ու աղբախցերի կանոնավոր ախտանում իրականացնել:

Քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի և դրանց տրվող պատասխանների մասով զեկուցվել է, որ հուլիսի ընթացքում, ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցել է 780 քաղաքացի: Բարձրացված հարցերից 98-ը ուսումնասիրման և կատարման ընթացքում է, 24 հարցի տրվել է բացասական պատասխան՝ քանի որ դրանք եղել են քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս: Մնացած մյուս բոլոր հարցերը համապատասխան լուծում են ստացել:

Քաղաքացիների և պետական կառույցների կողմից ստացվող դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման նկատմամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ հուլիսի ընթացում մուտքագրված բոլոր 12 հազար 551 դիմում-գրություններն էլ սահմանված ժամկետում պատասխան են ստացել:

2014թ. երկրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ քաղաքացիների դիմումների, մասնավորապես, կրկնվողների վերաբերյալ վերահսկողության վարչության պետը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, զեկուցել է, որ ստացված դիմումների ընդհանուր քանակը 35 հազար 925 է, որից կրկնվողներ՝ 235: Նշվել է նաև, որ քաղաքացիներին տրված բացասական պատասխաները եղել օրենքից բխող և օրենքի շրջանակում:

Այս ուղղությամբ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել և առավելագույն սպառիչ պատասխաններ տալ քաղաքացիների կողմից բարձրացվող հատկապես այն հարցերին և դիմումներին, որոնք գտնվում են քաղաքապետարանի լիազորության շրջանակից դուրս կամ տվյալ պահին դրանց լուծումն անհնարին է:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկած ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում երևանաբնակ երեխաների հանգստի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հուլիսի 28-ին երրորդ հերթափոխով ճամբարներ է մեկնել 425 երեխա՝ փոխարինելով երկրորդ հերթափոխի նույն թվով երեխաներին: Նշվել է նաև, որ ճամբարականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները:

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ ծրագրի մինչև օրս կայացած 7 փուլերում ապահովվել են անհրաժեշտ թվով հյուրընկալ ընտանիքներ: Կազմակերպվել է նաև այց՝ սփյուռքահայ երեխաների ճամբար:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների 2014թ. առաջին կիսամյակի հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների նույն ժամանակահատվածների հետ համեմատության կտրվածքով:

Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ներկայացրել են իրենց համակարգած ոլորտների այս տարվա առաջին կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվությունները: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031