Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Գրիգորյանն ու Նարեկ Մանասյանը Հայաստանում վերջին հավաքն են անցկացնում

Օգոստոս 04,2014 15:33

Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսի 16-ից 28-ը կայանալիք պատանեկան ամառային 2-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստվող հայաստանցի բռնցքամարտիկներ, երիտասարդների աշխարհի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու նույն տարիքային խմբի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը բռնցքամարտի ֆեդերացիայի միջոցներով երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ այսօրվանից Վանաձորում վերջին ուսումնամարզական հավաքն են սկսել:

Վազգեն Բադալյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հրավիրել է նաեւ բռնցքամարտիկների անձնական մարզիչներ Խաչիկ Խաչատրյանին եւ Արշավիր Գրիգորյանին: «Սա Նանջինգից առաջ մեր հիմնական հավաքն է, որի ընթացքում աշխատելու ենք տեխնիկատակտիկական որակների զարգացման վրա: Բռնցքամարտիկների համար կազմակերպելու ենք նաեւ մրցումային գոտեմարտեր, որոնց համար հրավիրել ենք այնպիսի բռնցքամարտիկների, որոնք իրենց ֆիզիկական տվյալներով ու ոճով նման են Անուշի ու Նարեկի ապագա մրցակիցներին:

Սակայն այս հավաքում զերծ ենք մնալու նրանց ավելորդ բարձր արագություններ տալուց եւ ծանրաբեռնելուց, քանի որ դրանք Անուշին ու Նարեկին ավելի պետք կգան մրցավայրում: Ես արդեն պայմանավորվել եմ Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի մարզիչների հետ` մինչեւ բռնցքամարտի մրցաշարի մեկնարկը Նանջինգում համատեղ մարզվելու համար», – ասաց Վազգեն Բադալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031