Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանները վարել են առաջին կիսամյակում 1901 քրեական գործ

Օգոստոս 04,2014 14:56

Հանրային պաշտպանների վարած` վարույթն ավարտված քրեական գործերի վերաբերյալ «Առավոտի» խնդրանքով ներկայացվել է տեղեկանք 1-ին կիսամյակի վերաբերյալ:

Հաշվետու ժամանակաշրջանում հանրային պաշտպանները վարել են թվով 1901 քրեական գործ, որից տարվա ավարտին ավարտվածները` 1100 քրեական գործ:

Ընդհանուր կարգով քննվել է 846-ը, արագացված դատական քննության կարգ է կիրառվել 254 քրեական գործով: Քրեական գործերով պաշտպանյալների (կասկածյալ, մեղադրյալ) ընդհանուր թիվը կազմում է 1189 անձ, որից չափահաս` 1113, անչափահաս` 76:

Վերաքննիչ բողոք բերվել է 71 քրեական գործով, բավարարվել է 15-ը, որից լրիվ՝ 10, մասնակի` 5:

Ըստ հանրային պաշտպանի գրասենյակի տեղեկանքի, վճռաբեկ բողոք բերվել է 21 քրեական գործով, վարույթ է ընդունվել 0:

Վարույթը կարճվել է 103 քրեական գործով՝ 107 անձի նկատմամբ, որից
չափահաս` 93, անչափահաս՝ 14, այդ թվում՝ 33 քրեական գործ կարճվել է արդարացնող հիմքով: Մեղադրանքը փոփոխվել և վերաորակվել է ավելի մեղմ հոդվածով 21 քրեական գործով՝ 21 անձի նկատմամբ, որից չափահաս` 18, անչափահաս՝ 3:

Արդարացումներ գրանցվել են 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից չափահաս` 25, անչափահաս` 0, այդ թվում՝ լրիվ՝ 15, մասնակի՝ 4: Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է նշանակվել (ՀՀ ՔՕ 64 հ.) 3 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից չափահաս` 3, անչափահաս` 0: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել (ՀՀ ՔՕ 70 հ.) 114 քրեական գործով՝ 118 անձի նկատմամբ, որից չափահաս` 111,
անչափահաս՝ 7:

«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031