Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղբամաններն այնքան տարան-բերեցին, վերջը՝ հանեցին

Օգոստոս 04,2014 14:50

Մի քանի ամիս է՝ Այգեստան 9-րդ փողոցի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող աղբամաններն իրենց տեղը չեն գտնում: Աղբամանները մեկ հայտնվում են դպրոցի պատի տակ՝ վտանգելով ուսուցիչների եւ երեխաների առողջությունը, մեկ՝ տեղափոխվում մեր երկրում գործող Գերմանիայի դեսպանատան հետնամասի պարսպի տակ: Աղբի իսկական տեղը նախատեսված է դեսպանատան պարսպի տակ. այդ մասին են վկայում աղբամանները պատնեշող հենապատերը, սակայն բանն այն է, որ դիվանագիտական այս ներկայացուցչությունը չի հանդուրժում իր պարսպի տակ աղբամանների գոյությունը, եւ նրա պահանջով աղբամանները տեղափոխվում են դպրոցի ցանկապատի տակ: Օտարերկրյա ներկայացուցչությունը պատճառաբանում է՝ աղբը տանելիս աղբահավաքները պարսպից ներս են նայում:

«Առավոտ» օրաթերթն իր 20.06.2014թ.-ի համարում՝ «Նպատակահարմա՞ր էր արդյոք աղբը մոտեցնել դպրոցին» եւ 10.07.2014 թ.-ի՝ «Աղբը լցվում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակ» հրապարակումներով անդրադարձել է այս խնդրին:

Axb-1Աղբամանները մի քանի անգամ տանել-բերելուց հետո, օրերս էլ նկատեցինք, որ դրանք տարածքից անհետացել են, եւ ամռան այս տապին աղբը թափված է փողոցում, որն էլ թափառող կենդանիների օգնությամբ տարածվում է շրջապատով մեկ: Աղբն օրվա ընթացքում այնքան է բարձրանում, որ փողոցով մեկ գարշահոտ է տարածվում:
Նշենք, որ տարածքի բնակիչները աղբը թափում են հենց Գերմանիայի դեսպանատան պարսպի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ որ աղբամանների իրական տեղն է:

AxbԱղբամաններն այդ տարածքից ընդհանրապես հանելով՝ Կենտրոն վարչական շրջանի աղբի համար պատասխանատուները խնդիրը ոչ միայն չլուծեցին, այլեւ ավելի բարդացրին:

«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031