Մեկնարկային երկու տուրերում առանց առաջատարի 100%-անոց արդյունք արձանագրելուց հետո շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականն արդեն ավելի լուրջ մրցակիցներ է ունենալու:
Տրոմսյոյում այսօր մեր աղջիկները խաղալու են բավականին ուժեղ կազմ ունեցող Վիետնամի թիմի հետ: Այսօր Նորվեգիայում առաջին անգամ պայքարի մեջ է մտնելու մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի