Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես գյուղն առավոտից կրկին գնդակոծում են

Օգոստոս 04,2014 14:12

Տավուշի մարզի Մովսես գյուղում վերջին երկու օրում ադրբեջանական կողմից հնչած կրակոցները չեն դադարել:

Գյուղապետ Արարատ Ավալյանը Aravot.am-ին պատմեց, որ երեկ գիշերվանից կրակոցներն ավելի ուժգին են եղել ու մինչեւ լուսաբաց չեն դադարել: Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հարձակումները վերսկսվել են այսօր առավոտյան 9-ից:

Նա ասաց, որ գյուղում կրակոցներից հիմնականում վնասվել են տների տանիքներ, պատուհանների ապակիներն են կոտրվել, բայց մարդկային զոհեր կամ վիրավորներ չունեն:

Գյուղապետի խոսքով, գյուղացիները խուճապի չեն մատնվել, բայց գյուղում լարված մթնոլորտ է. «Ամեն պահի սպասում ենք իրավիճակի սրացման»:

Մովսես գյուղը հենց սահմանի վրա է, բայց գյուղապետը ադրբեջանական հարձակումներից լուրջ մտավախություններ չունի. «Հայկական բանակը կատարում է իր պարտականությունները, իրավիճակը լարված է, բայց վերահսկելի»:

Գյուղապետը չի ցանկանում ադրբեջանցիների ակտիվ հարձակումները պայմանավորել պատերազմի վերսկսման հնարավոր վտանգի հետ. «Մեր գյուղի ուղղությամբ միշտ էլ կրակոցներ եղել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031