Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Եսայանի սպանության գործով վերաքննիչ բողոքը մերժվեց (տեսանյութ)

Օգոստոս 04,2014 13:06

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հարություն Սարգսյանը:
Դատարանը հաստատված էր համարել, որ նա սպանել է նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանի փեսային՝ Կարեն Եսայանին:

Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչ բողոք էր բերել, որը մերժվեց այսօր, երբ նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը հրապարակեց իրենց որոշումը:

Մերժումը լսելուն զուգահեռ Հարությունի մայրը, հարազատների հետ դուրս եկավ նիստերի դահլիճից, ասելով, թե «թող պատերի համար կարդան, թող պատերը լսեն»:

S3410031

Նա միեւնույն ժամանակ բարձրաձայն ասում էր, թե Շիրակի մարզի դատարանի նախագահն ասել է, թե վերեւներում հարցերը լուծված են:
Հարությունի մայրն ասաց, որ բոլոր ներպետական դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թե մեղադրանքի կողմը, թե պաշտպանականը հրապարակման պահին ներկա չէին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031