Սպարապետ Վազգեն Սարգսյանը եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է ազատամարտիկների հարցերով, անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: SHAMSHYAN.com-ը ստորեւ ներկայացնում է իրականությունը փաստերով վերնագրված նրա նկատառումները.
Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած աննախադեպ լարվածության ֆոնի վրա, երբ մի կողմից նախահարձակ հակառակորդը փորձում է իրեն ներկայացնել հայկական ագրեսիայի զոհ, իսկ մյուս կողմից ցույց տալ, թե ինչպիսի հակահարված ու կորուստներ է հասցնում Արցախի բանակին: Մինչդեռ իրողությունը լրիվությամբ հակառակն է և այն ունի հետևյալ պատկերը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում