ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի մեղադրանքով: