Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյան. «Վարորդը, եթե ծանուցում է ստացել հուլիսի 26-ից հետո, պետք է դիմում գրի ՃՈ պետին»

Օգոստոս 04,2014 12:11

«Օրենքը վերաբերվում է հուլիսի 26-ից հետո խախտում կատարած վարորդներին»,- այսօր՝ օգոստոսի 4-ին, անդրադառնալով հուլիսի 26-ից ճանապարհային երթեւեկության խախտումների համար կիրառվող նոր տուգանքներին, հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ վարորդը, եթե ծանուցում է ստացել հուլիսի 26-ից հետո, պետք է դիմում գրի Ճանապարհային ոստիկանության պետի անունով՝ պահանջելով վերանայել որոշումը: Իսկ եթե այդ դիմումը մերժում ստանա, ըստ նրա՝ հետագայում կարելի է դիմել Վարչական դատարան: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հասարակական կազմակերպությանը դեռ ոչ ոք չի դիմել.

«Մեզ դեռ ոչ մեկ չի դիմել, ընդամենը հարց են տալիս՝ ի՞նչ կլինի: Եթե տեսախցիկներն ու արագաչափերն են ֆիքսում խախտումը, ապա վարորդները որոշումները ստանում են մինչեւ տասնվեց օր հետո, հետեւաբար՝ այսօր, վաղը, մյուս օրը նոր կստանանք բողոքները»:

Էդուարդ Հովհաննիսյանի պնդմամբ՝ վարորդները, որոնք նախկինում խախտել են եւ ստացել են որոշումը, եւս կարող են բողոքարկել դա Վարչական դատարանում եւ Ճանապարհային ոստիկանությունում, որպեսզի վերանայեն արդեն գործող օրենքը, որն ունի հետադարձ ուժ.

«Մուծածները կարող են դիմել, հետ պահանջել այդ գումարը: Եթե վարորդը մուծել է, դա արդեն ի կատար է ածվել, բայց եթե դեռ չի մուծել եւ բողոքարկման մեջ է գտնվում կամ գործը ԴԱՀԿ-ում է, ուրեմն՝ կարող է բողոքարկել, որպեսզի վերանայեն որոշումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031