Առաջին Մեծ պատերազմը մենք չենք հիշում: Ինչը շատ զարմանալի է: Չէ որ հենց այդ առաջին Մեծ պատերազմը մեզ, հայերիս, դարձրեց այնպիսին, ինչպիսին այսօր կանք: Հենց այդ առաջին պատերազմը մեզ ցրեց աշխարհով մեկ, հարյուրամյակների ընդմիջումից հետո առաջին դժվար անկախությունը պարգեւեց:
Ի վերջո, հենց այդ պատերազմի ընթացքում բոլշեւիկները գրավեցին Ձմեռային պալատը, ինչի արդյունքում մենք էլ 70 տարի շարունակ սովետական սոցիալիստական մնացինք: Ու ինձ թվում է, որ մինչեւ հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ սովետական, սոցիալիստականից: Իշխող կուսակցության համագումարները վկա:
Հիշո՞ւմ եք, մեր այս նոր անկախության արշալույսին այսպիսի մի գայթակղիչ գաղափար կար՝ մենք, հայերս, համաշխարհային ազգ ենք: Ինչո՞ւ չաշխատեց, չընկալվեց, հանրության լայն շրջանակների սեփականությունը չդարձավ եւ ծաղրուծանակի ենթարկված՝ լուռ մահացավ: Երեւի նաեւ այն պատճառով, որ մեր սեփական պատմությունն իրականում երբեք չենք կապում համաշխարհային պատմության հետ:
Արմեն Դուլյանի հոդվածը Առաջին աշխարհամարտի մերօրյա արձագանքների մասին կարդացեք «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com