Նորվեգիայում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երեկ չոր հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 4:0 հաշվով պարտության մատնելով Բանգլադեշի ընտրանուն:
Մեր թիմից հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Շուշաննա Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am