Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ:
Ոչ-ոքի խաղացին մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը եւ երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը կրկին մեկական միավոր վաստակեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am