Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, զորամասը, զինվորը, սահմանապահը»

Օգոստոս 03,2014 23:39

Սեյրան Օհանյանի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժին  արժանի հակահարված է տրվել

Օգոստոսի  3-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանն  այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամաս: Նրանց ուղեկցում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար  Օնիկ Գասպարյանը: Վարչապետն ու պաշտպանության նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջան այցելեցին Վանաձորից, ուր մասնակցել էին  Արցախում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հուղարկավորությանը: Բարձրաստիճան պաշտոնյաներին   դիմավորեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:Hovik-seyran

Նոյեմբերյանի զորամասում սահմանամերձ համայնքների ղեկավարների եւ զորամասի զինծառայողների հետ բացօթյա  հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը,  սահմանապահ զինվորը: Ս. Օհանյանն ասաց, որ  հայրենիքի պաշտպանության գործում  դիրքապահ զինվորը եւ սահմանամերձ գյուղերի բնակիչները նույն հարթության  վրա են, քանի որ սահմանապահ  զինվորը իր թիկունքում զգում է  սահմանագոտու  բնակիչների աջակցությունը:Kamavorakan1

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները  բարձրացրին սահմանամերձ գյուղերի բնակիչներին հուզող խնդիրներ: Վարչապետն  ասաց, որ կառավարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել սահմանամերձ շեներում  ադրբեջանական զինուժի գործողություններից  պատճառված  վնասների հետեւանքները հաղթահարելու համար: Հ. Աբրահամյանի  խոսքերով՝  կառավարությունը մտադիր է  ներկայացնել սահմանամերձ գյուղերում  ստեղծված բիզնեսը  հարկերից ազատելու  օրինագիծ: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը առաջարկեց, որ թույլատրվի մեքենաների երթեւեկը կիսակառույց, դեռեւս խճապատ,  շրջանցիկ  Պառավաքարր-Վազաշեն  ճանապարհով:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հարց բարձրացրեց, որպեսզի սահմանամերձ գյուղերի  բնակիչներին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի  վճարների զեղչեր արվեն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են , կես կատակ, կես լուրջ  ավելացնելով, որ սահմանամերձ 30 գյուղերի նման խնդիրները  լուծելու համար կարող են ներգրավել Հայաստանի 30 օլիգարխների: Կոթիի  գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրության  համար, ասաց,որ սահմանամերձ Կոթիում ավելացել է պայմանագրային զինծառայողների քանակը եւ հարցրեց, թե  պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ավելանալո՞ւ է: Ս.  Օհանյանն ասաց, որ հունվարից բարձրացել է զինվորականների աշխատավարձը պայմանագրային զինծառայողները  սահմանները պաշտպանելու համար նաեւ հավելավճար են ստանում,առաջիկայում եւս պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ավելանալու  է: Նախարարը հայտարարեց,որ  հայկական զինուժը արժանի հակահարված է տվել նախահարձակ ադրբեջանական զինուժին, մեծ կորուստներ պատճառելով նրան:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031