Yerkir.am. Ինչպես հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը. «Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով:
Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր: Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար , պահեստազորի գեներալ Վլադիկ Խաչատրյանը և այլ ազատամարտիկներ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: