Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երեկոյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ մեկնել է Նոյեմբերյանի տարածաշրջան: Այցը, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, նախապես ծրագրավորված չի եղել. վարչապետն ու նախարարը մեկնել են հրատապ: Թե ինչով էր պայմանավորված այցի հրատապությունն Aravot.am-ին դեռ չի հաջողվել ճշտել:
Մինչ զորամասերում զինվորների, ապա սպայական կազմի եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ ունենալը, վարչապետն ու պաշտպանության նախարարը Վանաձորում մասնակցել են օրերս սահմանային միջադեպերի արդյունքում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստյան արարողությանը:
Այնուհետեւ, զորամասային հանդիպումների ժամանակ, Սեյրան Օհանյանը խոսել է հայկական բանակի մարտական ոգու մասին իրենց տպավորություններով՝ հիացմունք արտահայտելով առ այն, որ թշնամին առնվազն մեկին ութ հարաբերակցությամբ հակահարված է ստանում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին նշել է, որ կառավարությունը մտադիր է հարկերից ազատել սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց՝ հնարավորություն ստեղծելով նոր աշխատատեղեր բացելու և համայնքների գործարար կյանքը ակտիվացնելու համար:
Արձագանքելով համայնքապետերից մեկի մտահոգությանն էլ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային
Խելքի եկեք ,հայեր
Հայ-ադրբեջանական «կոնֆլիկտը», որն իր տևողությամբ գերազանցում է բոլոր համաշխարհային պատերազմները միասին վերցրած, հրահրված է և ուղղորդվում է կայսերապաշտ Կրեմլի վարչախմբի կողմից: Մոսկվան շատ լավ հասկանում է, որ այս միջոցով երկու երկրներին գցէլ է ծուղակը ու պահում է պատանդի կարգավիճակում և եթե այն հանկարծ լուծվի, ապա երկուսն էլ «կթռնեն» իր վրայից ու ինքը կկորցնի ողջ Կովկասը, որով և հավիտյանս կզրկվի դեպի Բոսֆորի տաք ջրեր մտնելու դարավոր երազանքից:
Ժողովուրդ, այս «կոնֆլիկտը» արհեստածին է, այն ավարտ չունի, քանի դեռ մենք պատանդ և խաղալիք ենք կայսրության ու նրա դրածո հայաստանյան իշխանությունների ձեռքին: Այն լափում է մեր ազգի ընտրանուն, զենք վերցնող քաջարի զավակներին, մինչդեռ հասարակության դեգրադացված մասը շարունակում է անգիտակից ապրել անիմաստ կյանքով, մի կերպ քարշ տալով իր գոյությունը, հանապազօրյա հացի խնդիր լուծելով:
Այս անվերջանալի մղձավանջը արյունաքամ է անում աշխարհի ողջ հայությանը, մենք չենք կարող այլևս սրան դիմանալ: Արտաքին թշնամուց ո՛չ պակաս վտանգավոր է ներքին թշնամին, օտարի դրածո, հերթով իրար փոխնիփոխ վերարտադրող երկրի իշխանավորները: Հայրենիքի սահամանները անառիկ պահելուց պակաս կարևոր չէ, անկախ Հայաստանի իշխանությունը խունտայից վերցնելն ու նրա ժողովրդին վերադարձնելը: Նույն բանը հավասարապես վերաբերվում է Ադրբեջանին, «կոնֆլիկտի» մյուս զոհին: Սա այն պահն է, երբ մենք մեր «հաշիվները» կկարողանանք մաքրել, առանձին, դեմ դիմաց մնալով, իսկ միջազգային հանրությունը է՛լ ավելի լավ կհասկանա խնդրի բուն էությունը և պատմական անարդարությունը:
Որքան շուտ մենք այս բոլորը հասկանաք, այնքան շուտ դուրս կգանք կործանարար ծուղակից ու հավերժ պատանդի կարգավիճակից, քանզի մեր ներքին ձայնն անգամ արդեն սկսել է հուշել բոլորիս, որ այսպես երկար չենք ձգի…
Զատիկյան ԱՐՄԵՆ
Պարոն Աբրահամյան,եթե դուխով էս տպի