Նորվեգիայում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմն այսօր կառաջնորդի Լեւոն Արոնյանը:
Ավստրալիայի ընտրանու հետ մեր տղաների զույգեր կազմել են. Դեւիդ Սմերդոն-Լեւոն Արոնյան, Մուլթոն Լու-Գաբրիել Սարգսյան, Մաքս Իլլինգվորդ-Սերգեյ Մովսիսյան, Ժունթա Իկեդա-Վլադիմիր Հակոբյան:
Ի տարբերություն տղաների, մեր աղջիկները Բանգլադեշի հավաքականի հետ հանդես են գալու նույն կազմով: Նրանց մրցակիցներն են. Ակտեր Լիզա Շամիմա-Լիլիթ Մկրտչյան, Նազրանա Խան-Լիլիթ Գալոյան, Ռանի Համիդ-Մարիա Կուրսովա, Շարմին Շիրին Սուլթանա-Շուշաննա Սարգսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ օլիմպիադայի պաշտոնական կայքէջի