Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա հրադադարի պայմանագիր, և Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,– ընդգծել է կառավարության ղեկավարը:
Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին վարչապետը պատասխանել է. «Պետությունը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել, և գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը: Գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում և համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով»:
Խոսելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները և փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարևոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլրդ ՀՀ դրամ է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 մլրդ ՀՀ դրամ»:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
“Нагорный Карабах является хорошим и удобным средством манипулирования элитами, как в Ереване, так и в Баку”
Понятно, кто и зачем раздувает этот пожар. А страдать будут, как всегда, совершенно невинные люди․