Երեւանի «Incourt» թենիսի ակումբում արդեն երրորդ շաբաթն է, ինչ անցկացվում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջազգային մրցաշարեր:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատանի թենիսիստները պայքարում են տարբեր մրցաշարերում:
ՀԹՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանն առաջին ու առայժմ միակ հաղթողն ունեցավ մինչեւ 16 տարեկանների «Tennis Erope 16» մրցաշարի տղաների մենախաղերում: Դավիթ Եդիգարյանը եզրափակչում 0:6, 6:3, 6:0 հաշվով հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Տուլչինին՝ զբաղեցրել է առաջին տեղը:
Վաղը մեկնարկում է միջազգային մրցաշարերի չորրորդ շաբաթը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ article.wn.com-ի