«Սիվիլնեթ». Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել շփման գծում վերջին օրերի լարվածության աճի առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը: Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգադրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Պաշտոոնական Բաքուն նշում է, որ «նման սադրիչ քայլերը, որոնք վնասում են խաղաղ գործընթացին, հիմք են տալիս, որ միջազգային հանրությունը լուրջ պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: