Նորվեգիայում երեկ մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը անհատական պայքարի բացարձակ՝ 4:0, արդյունքով 136 երկրների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Այսօր մեր աղջիկների մրցակիցը Բանգլադեշի ընտրանին է: Մարզիչ Արթուր Չիբուխչյանը դեռ ժամանակ ունի կողմնորոշվելու, թե ովքեր կխաղան երկրորդ տուրում: Իսկ առաջին տուրի վիճակագրությունն այսպիսին է. իր հաշվին բացարձակ արդյունք գրանցել է 49 թիմ, իսկ հաղթանակ ընդհանուր առմամբ տարել է 67 երկրի հավաքական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ օլիմպիադայի պաշտոնական կայքէջի
Կարդացեք նաև