Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կխաղա Ավստրալիայի հետ

Օգոստոս 03,2014 10:53

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Տրոմսյոում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կհանդիպի Ավստրալիայի ընտրանու հետ: Թե այսօր մեր տղաներից ովքե՞ր կնստեն խաղատախտակների առջեւ, հայտնի կդառնա օրվա ընթացքում, երբ մարզիչ Արշակ Պետրոսյանը կհայտարարի նրանց անունները:

Մեկնարկային տուրում օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարին մասնակցող 177 թիմերից 67-ը, այդ թվում՝ Հայաստանը, անհատական պայքարում ոչ մի միավոր չեն կորցրել, իսկ հաղթանակ տարել է 86 երկիր:

Թիմային միջին վարկանիշով Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 1-ին տուրից հետո Ռուսաստանից, Չինաստանից եւ Ուկրաինայից հետո հավասար միավորներով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ օլիմպիադայի պաշտոնական կայքէջի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031