«Ազատություն».ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն խորը մտահոգություն են արտահայտել շփման գծում և հայ – ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ, որը վերջին օրերին բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։
Նրանք հայտարարել են, որ խորապես մտահոգված են հայ – ադրբեջանական սահմանին տեղի բնակչությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելիս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ հստակ տարբերանշաններով ավտոմեքենայի գնդակոծմանկապակցությամբ։ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորումն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը և հիշեցրել կողմերին նրանց պարտավորությունները ըստ Ժնևի կոնվենցիայի։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: