Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական պիցցայի ֆրանսիական պատասխանը՝ լոլիկով կամ սոխով «տարտ»

Օգոստոս 03,2014 12:30

Ֆրանսիացիները հայտնի սոխասերներ են. բավական չէ՝ ամեն ինչի մեջ սոխ եւ սխտոր են գցում, նաեւ սոխը դարձրել են մի շարք կերակրատեսակների գլխավոր հերոսը: Միայն նրանց աշխարհահռչակ սոխով ապուրն ինչ ասես արժե: Սակայն եթե սոխով ապուրն ամեն մեկը չէ, որ հավանում է, ապա դեռ չեմ հանդիպել մեկին, ով փորձելուց հետո չսիրի սոխով տարտը (մեզ ծանոթ «տորթ» բառը հենց այս «տարտից» է առաջացել, իսկ տարտը դա փխրուն խմորով բաց կարկանդակն է, որի վրա կարող է լինել ինչպես կրեմ, մրգեր, այնպես էլ բանջարեղեն, միս, ձուկ եւ այլն):

Այսօր ձեր ուշադրությանն եմ առաջարկում շերտավոր խմորով երկու ֆրանսիական տարտ՝ սոխով եւ լոլիկով:

Անհրաժեշտ մթերքները
2 մեծ գլուխ սոխ
3 հատ պրաս տեսակի սոխ, կամ ինչպես մեր սուպերմարկետներում են գրում՝ «բուլղարական սոխ» (лук порей)
Բուսական յուղ եւ կարագ
500 գրամ շերտավոր խմոր
4-5 գդալ «դիժոնյան» մանանեխ, կարելի է օգտագործել որեւէ այլ, ասենք՝ գերմանական կամ ամերիկյան, միայն ոչ՝ հայկական (կամ ռուսական), որը չափից դուրս սուր համ ունի
8-10 լոլիկ
Մի քանի հատ ձիթապտուղ
Չորացրած հազրեվարդ՝ ռոզմարին, կամ ուրց

Պատրաստման եղանակը1

tart-7Սոխը բարակ շերտատեք: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղն ու կարագը, լցրեք սկզբում գլուխ սոխը, մի քանի րոպեից՝ բուլղարականը, եւ շատ մարմանդ կրակի վրա թողեք սոխը տապակվի մոտ կես ժամ, պարբերաբար խառնեք: Երբ լավ կարմրի, ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքարավազ, երկու երեք ճաշի գդալ քացախ չորացրած ուրց կամ հազրեվարդ: Թողեք եւս տաս րոպե եփվի, որից հետո մի կողմ դրեք, որ սառչի:

Շերտավոր խմորը բաժանեք երկու հավասար մասի: Գրտնակեք, ծակծկեք պատառաքաղով: Խմորի մի մասը դրեք տապակի վրա, ծածկեք մյուս տապակով, որի վրա դրեք խմորի մյուս մասը, վրան էլի որեւէ տապակ կամ թեկուզ սովորական ջեռոցի թավա դրեք: Հինգ-տաս րոպեով դրեք շատ լավ տաքացրած ջեռոցը՝ 220 աստիճան: Խմորը պետք է նախապես եփվի, որովհետեւ սոխն արդեն եփված վիճակում է վրան դրվելու, իսկ լոլիկի դեպքում՝ լոլիկից կարող է խոնավությունն անցնել խմորին, որը կլխկի, եթե նախապես եփված չլինի:

tart-6tart-5tart-4tart-3
tart-02

Երբ խմորները պատրաստ լինեն, երկուսի վրա էլ քսեք մանանեխ: Մեկի վրա լցրեք տապակած սոխը, մյուսի վրա շարեք շերտատած լոլիկները: Պետք է բաց տեղ չմնա: Երկուսի վրա էլ կարող եք ձիթապտղի կտորներ շարել: Լոլիկով տարտի վրա կարող եք կծու կանաչ պղպեղի կտորներ, քերած սխտոր լցնել: Երկու տարտի վրա էլ աղ արեք ու դրեք ջեռոցը: Տասնհինգ րոպեն լրիվ բավական է երկուսի համար էլ:
Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ ինչպես թեյի հետ, այնպես էլ՝ գինու կամ գարեջրի:

9
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»
02.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031