Նորվեգիայում այսօր մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցապայքարի առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականի չորս անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Շուշաննա Սարգսյանը, ինչպես եւ տղաները, պարտության մատնեցին Գվատեմալայի իրենց մրցակիցներին՝ մեր թիմի հաշվարկում գրանցելով 4:0 հաշվով չոր հաղթանակ:
Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանն այսօր հանգստանում էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի
Կարդացեք նաև