Տրոմսյո քաղաքում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները խաղում են առանց առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանի:
Տղամարդկանց հավաքականը հանդիպել է Ճապոնիայի հետ: Խաղատախտակների առջեւ զույգեր կազմել են.
Գաբրիել Սարգսյան-Ռուոսուկե Նանյո
Սերգեյ Մովսիսյան-Շինյա Կոյամա
Կարդացեք նաև
Վլադիմիր Հակոբյան-Ակիրա Վատանաբե
Տիգրան Քոթանջյան-Ալեքս Ավերբուխ:
Գվատեմալայի հետ մեր կանանց հավաքականի աղջիկների զույգերն են.
Լիլիթ Մկրտչյան-Սիլվիա Սոտոմայոր
Լիլիթ Գալոյան-Սիլվիա Կարոլինա Մազարիեգոս
Մարիա Կուրսովա-Կլաուդիա Մինկոս
Շուշաննա Սարգսյան-Ժուլիսա Ֆիգուերոա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ