Այսօր Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան:
Ըստ կազմակերպիչների, մասնակից երկրների եւ շախմատիստների թվաքանակով այն համաշխարհային օլիմպիադաների պատմության նոր ռեկորդ է սահմանել՝ 178 երկիր, 884 մասնակից: Կանոնակարգով զույգերին արգելվում է մինչեւ 30-րդ քայլը ոչ-ոքիի շուրջ բանակցություններ վարել, եթե, իհարկե, մրցավարները չգնահատեն խաղատախտակի վրա ստեղծված դրությունը եւ համապատասխան թույլտվություն չտան: Հաղթանակի համար գրանցվում է 2 միավոր, ոչ-ոքիի՝ 1, պարտության համար՝ 0:
Վիճակահանությամբ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մեկնարկային տուրում խաղում են, համապատասխանաբար, Ճապոնիայի եւ Գվատեմալայի հետ:
Առաջին տուրն այս պահին ընթացքի մեջ է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hunonchess.com-ի