Կամո Արեյանը վստահ է հայկական բանակի մարտունակության վրա
«Ադրբեջանն իրեն բնորոշ լկտիությամբ փորձում է խախտել հրադադարը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում լարված իրավիճակին, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա նշեց, որ ինքը՝ որպես հայ մարդ, վստահ է հայկական բանակի ուժերի, մարտունակության, արժանապատվության եւ տղամարդկության վրա: Նա վստահություն հայտնեց, որ հայկական բանակը կկարողանա Հայաստանի սահմաններում պահպանել խաղաղությունը.
«Վստահ եմ, որ մեր բանակը, մեր երկրի նախագահի քաղաքական միտքը, ուժն եւ բանակի հզորությունը, նախարարի հզորությունը, զինված ուժերի հզորությունը կապահովեն մեր խաղաղությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ