Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի». «Կատարվածը թյուրիմացություն է»

Օգոստոս 02,2014 19:56

«Հարավկովկասյան երկաթուղին» օգոստոսի 2-ին եւ 3-ին ներհանրապետական ուղեւորափոխադրումները կատարելու է անվճար

«Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարել էր, որ այսօր՝ օգոստոսի 2-ին՝ երկաթուղայինների օրվա կապակցությամբ, ուղեւորափոխադրումները հանրապետության ներսում անվճար են: Սակայն երեկ պարզ էր դարձել,  որ երկաթուղայինն այդ օրը փոխել է եւ որոշել է իր ուղեւորներին անվճար սպասարկել կիրակի՝ օգոստոսի 3-ին:

Այս առնչությամբ զրուցեցինք Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի հետ: Նա համարում է, որ կատարվածը թյուրիմացություն է.

«Կարծում եմ՝ մեր գործընկերները առանձին խանդավառությամբ են տոնում այս օրը: Անակնկալը պատրաստված է եղել, որպեսզի մարդիկ կարողանան առավելագույնս ուրախանալ: «Հարավկովկասյան երկաթուղին» մեր ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարիչն է, դա իր որոշումն է, որպեսզի անակնկալ մատուցի հետ մեր հանրությանը»:

«Հարավկովկասյան երկաթուղու» մամլո խոսնակ Վահե Դավթյանը նույնպես հայտարարեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Նա նշեց, որ տեղի ունեցածը տեղեկատվական բացի արդյունքն է, քանի որ արձակված հրամանը պատշաճ կերպով որոշ աշխատակիցներին չի հասցվել.

«Արդեն շտկվել է այդ իրավիճակը, բայց որպեսզի ամբողջությամբ շտկենք «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից որոշում է կայացվել այսօրվա այդ ակցիան կիրառել նաեւ վաղը, այսինքն՝ երկու օր՝ այսօր եւ վաղը ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ներսում ուղեւորափոխադրումները լինելու են անվճար»:

Խոսակցություններ կան, որ երկաթուղին օրը տեղափոխել էր՝ ավելի շատ գումար աշխատելու համար, Վահե Դավթյանը մեզ հայտնեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը.

«Եթե ավելի խորը ուսումնասիրեք ուղեւորափոխադրումների տնտեսությունը, ապա կիմանաք, որ ընդհանրապես «Հարավկովկասյան երկաթուղու»  ներհանրապետական ուղեւորափոխադրումները ոչ եկամտաբեր են, աշխատում են «մինուսով» եւ սուբսիդավորվում են այդ թվում եւ կառավարության կողմից»:

Ավելի ուշ իմացանք, որ «Հետք» լրատվամիջոցում հրապարակում է տարածվել,  որտեղ երեւում է, թե առավոտյան  ինչպես է վիճաբանություն առաջացել ուղեւորների եւ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների միջեւ՝ ուղեւարատոմս չվճարելու պատճառով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031