Սահմաններում անհանգիստ է: Մարդիկ են զոհվում: Մեր տղաները, որոնք պատվով են կատարում իրենց պարտքը: Ադրբեջանցի տղաները զոհվում են ավելի շատ: Բայց այս հարցով թող այդ երեխաների մայրերը դիմեն իրենց անտաղանդ, գլուխները կորցրած «զորավարներին»:
Հարցը՝ «պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի» ես այդքան էլ իմաստալից չեմ համարում: Պատերազմը տեւում է արդեն 25 տարի, պարզապես մարտական գործողությունները ունեցել են տարբեր փուլեր՝ վերջին երկու ամսում դրանք (բնականաբար, քաղաքական պատճառներով) նորից ակտիվացել են: Իրավիճակը կարող է է՛լ ավելի սրվել, կարող է նաեւ փոքր-ինչ հանդարտվել: Բացառված չէ, որ դա տեւի տասնամյակներ՝ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտության օրինակով:
Հայաստանի եւ Արցախի սահմանային բնակավայրերում ապրող հայերը շատ լավ հասկանում են, զգում են, տեսնում են, որ պատերազմը շարունակվում է: Երեւանում եւ Հայաստանի այլ խաղաղ քաղաքներում ու գյուղերում ապրող մարդիկ, որպես կանոն, այդ գիտակցությունը չունեն: Մեծ մասի՝ այդ թվում լրագրողների, մեկնաբանողների եւ ֆեյսբուքյան «ասլան տղերքի» համար պատերազմը մի հեռավոր վայրում ծավալվող կռիվ է, որի մասին կարելի է զանազան դատողություններ անել՝ մեր ավանդական փնթփնթոցների եւ «քլնգոցների» ոճով: Առանձնապես «խելքի ծով» մեր հայրենակիցները տարածում են եւ տիրաժավորում են ադրբեջանական քարոզչության նմուշները: Դա մի կողմից անհոգության, մյուս կողմից՝ անհիմն տագնապի դրսեւորում է: Երկուսն էլ մերժելի են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որքան փորփրեցի նման բան չգտայ (իբր մեր ՊՆ-ն հաստատել է 20 հայ զինուորի կորուստը): Կարծում եմ սրանք վարպետացել են իրենց ժողովրդի ուղեղը լուանալու հարցում 🙂
https://armenia.az/articles/politics/28326
Մեջբերում ադրբեջանական մամուլից,,В ночь с 1 на 2 августа армянские диверсионные группы попытались в очередной раз совершить нападение на передовые позиции азербайджанских войск, расположенных на участке фронта Агдам-Агдере, сообщает пресс-служба Минобороны.
Диверсия врага была пресечена и он отступил, понеся значительные потери.
В ходе боев азербайджанская армия потеряла четырех солдат.
Среди убитых:
Прапорщик Алиев Парвин Салахаддин оглу
Младший прапорщик Гусейнов Рахиль Афсар оглу
Младший прапорщик Ахмедов Эльчин Расим оглу
Солдат-сверхсрочник Гулиев Сархан Гейрат оглу
Ես չգիտեմ կողմերից ում հավատամ:Երկու պաշտոնական կոմերն էլ հավատ չեն ներշնչում:
Հայկական և Ադրբեջանական կողմերը խորը դեպրեսիայի և շփոթմունքի մեջ են ընկել, տեղեկանալով, որ Գրիգորը իրենց չի հավատում, և խնդրում են հայտնել՝ ինչ կուզենար, որ իրենք անեին, նրա վստահությունը նվաճելու համար… – հայտնում են ՛՛մառազմինֆո՛՛ և ՛՛համբալմեդիա՛՛ գործակալությունները
Գրիգորի իրավունքնա հավատալ կամ չհավատալը, իսկ ինչու են շփոթված վերոհիշյալ ,,Գործակալությունները,, , կռահում եմ:
Եթե ինտերնետում սնվել ու բնական կարիքները հոգալ հնարավոր լիներ, երևի ընդհանրապես իրական կյանքի հետ շփումը շատերիդ համար վերանար:
Վստահ եմ, որ եթե հիմա առիթ ներկայանար գնալ սահման և տեղում պարզել՝ ճիշտ են գրում ադրբեջանական զլմ-ները, թե ոչ, Ձեզ երկար ման կգայինք ու չէինք գտնի՝ Գրիգոր: Լավ եք սովորել թե ինչն ա ում իրավունքը, բայց հենց պարտականություններին բանը հասնի՝ թող ուրիշները գնան զոհվեն, իսկ դուք նստած համեմատեք մեր և թշնամու ստատիստիկաները….
Բայց ինչ եմ գլուխ դնում մի մարդու հետ, որը տեղեկանալով այն մասին, որ հայ զինվորներ են զոհվել, մտնում է նրանց ՍՊԱՆՈՂՆԵՐԻ լրատվական կայքերը, այն հույսով որ սխալ կգտնի մեր հայտնած թվերի մեջ…. դա իր իրավունքն ա, մնացած բաներն էլ ինքը լրիվ կռահում ա…