Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերակա շահ «по второму кругу» կամ ինչպես «քցել» շահագրգիռ կողմերին

Օգոստոս 02,2014 17:29

Նալբանդյան 106/1-ի էլիտար շինարարության օրինականությունը կրկին վիճարկվում է։ Տվյալ տարածքի համար քաղաքապետարանի կողմից երկու օր առաջ ներկայացվել է «գերակա շահի» նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի առնչությամբ մի շարք պետական մարմիններից բազմաթիվ չընդունված դիտողություններ են ստացվել, որոնք հասանելի են Կառավարության՝ հուլիսի 31-ի նիստի օրակարգում՝ նախագծին կից «Ամփոփաթերթում» (https://www.e-gov.am/sessions/

Նախ նշենք, որ այս ս․թ․ հուլիսի 31-ին Տարոն Մարգարյանի կողմից ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված այս նախագծով առաջարկվում է 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» № 316-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ, մասնավորապես օրինակ՝ «պայմանագրի կնքումից հետո չորս տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո յոթ տարվա ընթացքում» բառերով, ինչը կերկարացնի շինարարության համար հատկացվող ժամկետը։ Հատկանշական է, սակայն, որ հիշյալ որոշման նախնական տարբերակով ֆիքսված էր՝ վճարման կարգ և ժամկետ սահմանել և «անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սեփականությանը հանձնել նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո երկու տարվա ընթացքում»։

Քաղաքապետի ներկայացրած նախագծի առնչությամբ մի շարք պետական մարմիններից ստացվել են դիտողություններ։ Այսպես, ՀՀ Ֆինանսների նախարարությունը մատնանշում է նախագծի 5–րդ կետի 4–րդ ենթակետը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18–ի Հ.316–Ա որոշման 3–րդ կետի 1–ին ենթակետի «գ» պարբերությունը, համաձայն որի Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վրայի հետագա բարելավումները /առկա շենքը քանդելուց հետո նոր կառույցը՝ անկախ պատրաստվածության աստիճանից/ հանդիսանում են վաճառողի մոտ գրավի ապահովումն գնի վճարային պարտավորության։ «Նկատի ունենալով դատական պրակտիկայում առկա պետական գույքի օտարման և մասնավորեցման շուրջ ծագած վեճերը՝ գտնում ենք, որ որոշմամբ գնորդի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց չնախատեսելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի» – պաշտոնապես արձագանքում է Ֆինանսների նախարարությունը։

ՀՀ Ոստիկանությունն էլ 12.05.2014թ. հ.24/960 գրությամբ նախ առաջարկում է 500 քմ-ով չկրճատել ՀՀ Ոստիկանության հաշվեկշռին վերադարձվող տարածքը, այլ կառուցապատված տարածքին վերաբերող «1796,9» թիվը թողնել անփոփոխ», պատճառաբանելով, որ այլապես «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից չի կարող արդյունավետ կազմակերպվել երեխաների նախադպրոցական կրթությունը և բացի այդ տարածքը անհրաժեշտ է այն օգտագործելու որպես համայնքային ոստիկանության հենակետի տարածք։ Անդրադառնալով որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարումն ավարտին հասցնելու պարտադիր երաշխիքը վերացնող նոր դրույթին, ՀՀ Ոստիկանությունը առաջարկում է առհասարակ հանել այն՝ ավելացնելով, որ «նախագծում բացակայում են առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ հիմնավորումները»։

ՀՀ Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին իրավական տեսանկյունից հորդորում է քաղաքապետարանի ներկայացրած նախագծի վերնագրից և 5-րդ կետից հանել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 316-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին դրույթները և նախատեսել առանձին անհատական ակտի տեսքով՝ բացատրելով, որ «նախագիծն իր բնույթով նորմատիվ իրավական ակտ է, մինչդեռ նախագծի 5-րդ կետում նախատեսված են դրույթներ, որոնցով փոփոխություններ են կատարվում անհատական իրավական ակտում՝ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 316-Ա որոշման մեջ, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից»։

Քաղաքապետարանը կտրականապես մերժում է ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ Ոստիկանության առաջարկություններն ու չի ընդունում ներկայացված դիտարկումները՝ միայն նշելով, թե «ՀՀ կառավարության որոշման նախագիծը և տեղեկանք-հիմնավորումը պարունակում են անհրաժեշտ հիմնավորումներ»։

Այսքանից հետո հարց է ծագում, թե ու՞մ է ձեռնտու գրավ-երաշխիքը վերացնելը և վերադարձվող տարածքի մակերեսը 500քմ-ով կրճատելը և եթե կառավարությունը արդեն երկրորդ անգամ «հանրային գերակա շահի» անվան ներքո արտոնում է էլիտար նորակառույցի շինարարությունը, ապա իրենից՝ ներկայիս կառավարության կազմից դուրս էլ ովքե՞ր կարող են լինել այդ հատուկ արտոնյալները, ում ճանապարհից «գերակա շահի» այս երկրորդ որոշմամբ փորձ է արվում վերացնել պատասխանատվության բոլոր մեխանիզմները։

Նկատենք, որ Նալբանդյան 106/1-ի բուռն կառուցապատումը և տարածքն արդեն երկրորդ անգամ «գերակա շահ» ճանաչելու նախաձեռնությունը «շատ պատահականորեն» համընկնում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման հետ, ում անունը բազմիցս շրջանառվել է նշված շինարարության թեմայի առնչությամբ։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031