Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օսիպյան, «ուրեմն մի բան եղել էր» ո՞րն է». Շանթ Հարությունյանը զայրացավ փոխոստիկանապետի պատասխանից

Օգոստոս 02,2014 17:13

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա հարցաքննությունն այս պահին ընդհատվեց Շանթ Հարությունյանի գոռգոռոցների պատճառով:

Շանթ Հարությունյանը ձայնը բարձրացրեց այն պահին, երբ պարոն Օսիպյանը քաղաքացիական համազգեստով ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարցերին էր պատասխանում: Նա ասաց, որ օպերատիվ աշխատողներին տրվող հրահանգները, նրանց աշխատանքները գաղտնի են, նրանք կողմնակի աշխատանք են տարել:

Ամբաստանյալներից Սեւակի հարցին, դուք անձամբ նրանց հրահանգավորվե՞լ եք, որ զգույշ լինեն, որովհետեւ երթի մասնակիցները կարող է նրանց պրովոկատորների տեղ դնեն, հարցն էլ շարունակեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, թե հրահանգավորել եք, որ ֆիզիկական շփման մեջ չմտնեն երթի մասնակիցների հետ:

Պարոն Օսիպյանն ասաց՝ այո: Վարդան Վարդանյանն էլ հաջորդ հարցը տվեց՝ իսկ այդ դեպքում ինչո՞ ւ նրանք առաջինը հարձակվեցին երթի մասնակիցների վրա:

Պարոն Օսիպյանն էլ ասաց, որովհետեւ նկատել են, որ իրենց գործընկերների առողջությանը վտանգ է սպառնում կամ էլ ուրեմն մի բան եղել էր:

Միջամտեց Շանթ Հարությունյանը. «Օսիպյան,« ուրեմն մի բան եղել էր» ո՞րն է: Ուրեմն մի բան եղե՞լ էր, չէ՞, որ ես դուրս էի եկել»:

Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

Մինչ այդ պարոն Օսիպյանը պատմեց նոյեմբերի 5-ի դեպքերը: Մասնավորեցրեց այդ օրվա իր ու Շանթ Հարությունյանի առանձնազրույցները: Պատմեց, որ  փորձել է  տեղեկանալ նրա հետագա անելիքներին, բայց Հարությունյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել:

«Սպասողական մթնոլորտ էր, այդ ամենն ինձ անհանգստացրեց, կարգադրեցի հավելյալ ուժեր մոտենան Ազատության հրապարակ, տեղակայվեն հարակից վայրերում»,- հավելեց պարոն Օսիպյանը:

Փաստաբանի հարցին, թե ագրեսիվ մթնոլորտը նկատելով ու անհանգստանալով ինչու օրենքի համաձայն չի պահանջել երթի մասնակիցներից մահակները հանձնել, ասաց ինքը  հավատացել է  Շանթ Հարությունյանին, որը իր հետ առանձնազրույցում վստահեցրել է, որ  ավելորդ բաներ նրանց կողմից չեն լինի:

Երեւանի փոխոստիկանապետը նաեւ ասաց, որ դեպքի օրը ինքը  մարմնական վնասվածք չի ստացել, աչքերն են ցավացել, պայթյունները ոտքերի տակ են տեղի ունեցել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031