Լուգանսկ մարզի Կրասնոդոն քաղաքում անհայտ կորել են ադրբեջանցի երկու գործարարներ՝ Ջահանգիր Ալիևը և Իկրամ Ադիլովը, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ադիլովի եղբայրը՝ Ռասիմ Ադիլովը, հայտնել է, որ երկու գործարարները հուլիսի 30-ին մեկնել են Ռուսաստանին սահմանամերձ Կրասնոդոն քաղաք. «Մենք իմացանք, որ այդ օրը անջատականները ռմբակոծել են Կրասնոդոնը ու անմիջապես փորձեցինք կապ հաստատել նրանց հետ, բայց չպատասխանեցին: Այդ օրվանից երկուսի հեռախոսները անջատած են», – ասել է Ռ. Ադիլովը:
Վերջին շրջանում Ուկրաինայի ծագումով ադրբեջանցի գործիչների դեմ բռնությունները շատացել են: Հուլիսի 30-ին Լուգանսկում սպանել են այդ մարզի ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ Թելման Ջաֆարովին: Հուլիսի 26-ին սպանվել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր և Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևը:
Ավելի վաղ՝ մայիս ամսին, մահափորձ էր կատարվել ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի նախագահ, գործարար Ռովշան Տագիևի դեմ, նա ողջ է մնացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ