Դավութօղլուն ցավակցում է
Ադրբեջանական АПА գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայում աղոթքներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանագծում սպանված ադրբեջանցի զինծառայողների հոգու հանգստության համար: Կարս քաղաքում կայացած ուրբաթօրյա նամազում հիշատակվել են ադրբեջանցի սպանված զինծառայողները: Ադրբեջանական haqqin. azկայքը հաղորդում է, որ պաշտոնական տվյալներով ադրբեջանցի սպանված զինծառայողների թիվը 14-ն է: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ցավակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ