Երուսաղէմի մեր աղբիւրներից կ’իմանանք, որ տեղի հայերի հանդեպ ոչ մի բռնություն կամ հալածանք չի եղել: Այս մասին «Առաւօտ» կապ է հաստատել Երուսաղէմի ՌԱԿ-ի «Հայ երիտասարդաց միության» մարմնի գլխավոր ատենապետ Յակոբ Անդրեասյանին հետ:
Անդրեասյան, որ հերքած է նախօրօք հայկական մի շարք լրատվամիջոցներու կողմից տարածվող լուրերը այն մասին, թէ տեղի Պաղեստինցիներ յարձակած են հայերին դեմ ու բռնություն կիրարկած հաւաստելով, թէ նման դեպք չէ եղած:
Անդրեասյան նաեւ խնդրած է, հայկական բոլոր լրատավամիջոցներից, որ զգույշ լինեն նման դեպքերի ընդառաջ ու հեռու մնան անհիմն լուրերի հրապարկումից որովհետեւ նմանօրինակ լուրերը կարող են վատ հետեւանքներ ունենալ տեղի հայության համար հատկապես, որ էս հանգրվանում երկրում տիրում է պատերազամական լարված ու բաւական լուրջ իրավիճակ:
Սաքո ԱՐՅԱՆ