Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառել է ֆեյսբուքյան իր էջում.
«Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ.
1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցների խարդավանքներին:Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ հարկավոր է մեկնաբանել:
2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին` մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը:
3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով, որ իրավիճակն է դա թելադրել»: