Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառել էր. «Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը»:
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդի ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն, որի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Ավելի շուտ հայտնել էինք՝ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հակառակորդը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: