Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբսուրդային ժամանակահատված. «Ազգ»

Օգոստոս 02,2014 11:00

Մինչ մասոնները «քյանդրբազություններ» են անում Երեւանում` աշխարհը կառավարելու վերաբերյալ իրենց գեղարվեստական ժողովները նաեւ մեր մայրաքաղաքում ծավալելով, մեր սահմաններում կրակում են:

Մինչ հայրենի թանկագին օլիգարխները հարսանիք, քեֆ, կնունք-ծնունդ են անում Երեւանում արաբական շեյխերի անճաշակ ու տրաքող ճոխությամբ` մեր սահմաններում կրակում են, սահմանամերձի մեր տանտիրուհիները ներքնահարկերից մառան չեն կարողանում բարձրանալ` ծամելու բան տանելու համար երեխեքին:

Կայքերը ամառային պարապությունից օդիոզ կերպարներից անցել են «ճ» նշանակության մարդկանց եւ անհեթեթ թեմաների` ա լա «Օսիպյանի տանը մարմին ցույց տալու վերաբերյալ նրա հարեւանուհին վրդովմունք է հայտնել», ու դեռ այդ հարեւանուհուն էլ կայքի քոմենթներում սպառնում են թե` «քո վերջն էլ կգա», սահմաններում էլի կրակում են:

Այգեպարում, Չինարիում, Բերքաբերում, մյուս սահմանամերձ գյուղերում մարդիկ փողոց դուրս գալու, իրենց հոգսը հոգալ չկարողանալու խնդիր ունեն` հակառակորդի զինախաղերի պատճառով, օլիգարխներն էլի թիկնապահախառն շրջում են իրենց կալվածքից կալվածք, օբյեկտից օբյեկտ, օրվա շահույթն անվրդով հավաքում… ու միակ հոդաբաշխ խոսակցությունը, որի շուրջ նրանք ի վիճակի են բան ասել, «սահմանների բնակչությանը պետք է զինել» վտանգավոր տեսակետն է: Զենք չունե՞ք, էլի՞ եք ուզում, ձեր մերձ շրջանակների անվերահսկելի զենքը քչությո՞ւն է անում, բանակը զենք ունի ու լավ էլ պատասխանում է հակառակորդին, դուք ձե՛ր բաժին գործից խոսեք:

Ճիշտ է, արժանի հակահարվածով եւ հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառելով` ղարաբաղաադրբեջանական սահմանին երեկ երկու զոհ ենք տվել` երեւանցի ապահովները գլուխները կախ իրենց բանին, մի օլիգարխի բերանից մի նախաձեռնություն դուրս չի գալիս. ասենք գնդակոծության ենթարկվող որեւէ գյուղի` ներկա խնդիրները լուծելու հանձնառության վերաբերյալ:

Դե որ մի քրջոտ տրակտոր տանեն` ողջ տարին տեսանյութ են պտտելու, իսկ սահմանամերձը հիմա ռեալ օգնության կարիք ունի, սահմանամերձ գյուղերի բնակիչները, փաստորեն, իրենց գյուղերը եւ հայոց սահմանը պաշտպանելով` էդ օլիգարխների ունեցվածքն են նաեւ պաշտպանում: Մի շարժ եկեք, հայրենի օլիգարխներ, ամեն մեկդ մի սահմանամերձի խնդիր որ լուծեք, դրությունը մի քիչ կթեթեւանա: Թե՞` «մայա խատա նա կռայու» :

Երկիրն ամառային սպասման մեջ է, սպասում են ինչի ասես` էլ աշնանային թեժացման, էլ մեկ էլ մի հրաշքով խնդիրների լուծման, էլ անձնական որոշումների, այդ թվում` երկրից մեկնելու, իրագործման: Բայց բոլոր սպասողների մտքերը դեպի սահման են ուղղված նախ` սահմանները հանգիստ չեն, ինչպես ի դեպ` դրսից եկող ազդակները չեն թողնում ոչ մեկիս հանգստանալ:

Մենք անմեղ տեսքով թվում է ոչ մի բանի չենք խառնվում, էլի պարզվում է` խառնվում ենք. ասենք` «Ռոսնեֆտն» ուզում է ներդրում անել մեր «Նաիրիտում» պարզվում է` ընկնում ենք ԱՄՆ-ի կոչի տակ, ու, այլ երկրների հետ մենք էլ, ուրեմն, պետք է հաշվի առնենք մեր «բարի համբավի հետ կապված ռիսկերը», որոնք առաջանում են ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, ու պատկերացրեք` մեզ եւս, այլոց հետ, խորհուրդ են տալիս դադարեցնել գործարքները, որոնք, նկատեք, անկախ մեր ազգային շահից, հակասում են «ԱՄՆ եւ խմբ»-ի սահմանած պատժամիջոցներին: Այ քեզ խաթա:

Իրանը մյուս կողմից է բզբզում` ազատ առեւտրով գայթակղում, դե` բա Եվրասիականից լուր չկա, մեզ հետ ազատ առեւտուր արեք, ի՞նչ Եվրասիական:

Ռուսները մյուս կողմից են բզբզում` թե Երեւանում, ոչ ավել, ոչ պակաս` պատրաստվում են վարչապետ փոխել: Հա, իսկապես, տարին երեք անգամ եթե վարչապետ փոխենք, հարյուրական օրերին գումարած նշանակման ժամանակը, տարին կթռնի, ու մի երեք տարի կարելի կլինի վիճակ ձգել` առանց բան փոխելու, հարյուրօրական վարչապետների հերթը հրեն երկաա~ր, մի ինը հատ որ փոխենք, դրսի թելադրանքներից խույս կտանք…

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրապարակումնամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031