Շնորհավորում եմ սիրելի «Առավոտի» աշխատակազմին եւ ընթերցողներիս՝ թերթի քսանամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում 200-ամյա եւ 2000-ամյա հոբելյանները տոնել նույն ոգով ու սկզբունքներով։ Շնորհավորում եմ արդարամիտ, անկրկնելի լրագրող Ռուզան Մինասյանի արժանի պարգեւը։ Քսան տարիների անընդմեջ ընթերցողիս ու տասնութ տարվա աշխատակցողի փորձից համոզվել եմ, որ «Առավոտի» որդեգրած սկզբունքներն են տպագրված նյութի հրատապությունն ու սպասվածությունը,
ճշգրտությունն ու անաչառությունը, շարադրանքի բարեկրթությունը։ Հպարտ եմ, որ լրագրողական կրթություն չունենալով՝ շատ անգամներ արժանացել եմ «Առավոտում» տպագրվելու պատվին, սկսած 1996 թ.՝ հունվար, թիվ 228 եւ վերջին՝ 2013թ. նոյեմբեր, թիվ 4571:
Հուսով եմ՝ դեռ կհաղթահարեմ «Առավոտի» սահմանած բարոյականության ու բարեկրթության բարձր նշաձողը եւ կարժանանամ նորից տպագրվելու պատվին, այն լիցքավորում է լավատեսությամբ եւ, ինչու չէ, նպաստում արդեն 77-ը բոլորած «լրագրողիս» երկարակեցությանը։
Հարգանքներով՝
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.08.2014